Ձայնագրության Դավոն ես եմ, բայց պնդում եմ`կաշառք չեմ տվել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

14.06.2026 | 18:48

«Ընտրակաշառքի մեղադրանքը, որպես այդպիսին, իհարկե անհիմն է: Ինչքան որ ես պատկերացնում եմ, եթե այդ ձայնագրությունները իրական են, այսինքն՝ մոնտաժված չեն, բայց կոնկրետ ընտրակաշառքի առումով ես չեմ տեսել մի դեպք, որին տրված լինի գումար և ասեն՝ «եկե՛ք մեզ ընտրեք»»,-այս մասին ԿԸՀ բակում Factor TV-ի հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը։

Լրագրողը մեջբերեց Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունից մի հատված․  «Ղազինյան Դավոն 1 միլիոն 400 հազարը տվել է Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան, կաշառք բաժանեն»:

«Մենակ «Ղազինյան Դավոն» արդեն խնդրահարույց է, որովհետև ինձ «Դավո» դիմում են մի քանի ինձ հարազատ մարդիկ: Հաստատ այդ շտաբի մաքրուհին չէր կարող ինձ «Ղազինյան Դավոյով» դիմել, էլի: Եվ երկրորդը՝ չգիտեմ Արմանն ով է ու եզրակացնում եմ մոտավորապես ով կարող է լինել. թող իրենից հարցնեն՝ տվե՞լ եմ, թե՞ չեմ տվել։

Հակակոռուպցիոնում վարույթ կա: Իմ ինֆորմացիայով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին Գլխավոր դատախազությունը հաղորդում է տվել. հիմա պետք է ԿԸՀ-ն քննի անձեռնմխելիությունից զրկելու հարցը»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment