Եթե փողոցային պայքար սկսվի, անկանոն և զոհերով կլինի, դրա համար այդ քայլին չենք գնում. Ղումաշյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

14.06.2026 | 18:41

Մեր պահանջը ընտրություններն անվավեր ճանաչելն է, որպեսզի մենք կարողանանք ևս մեկ անգամ ժողովրդին հնարավորություն տանք իրենց ընտրությունը կատարել։ Այս մասին ԿԸՀ-ի բակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

Փողոցային պայքար սկսելու վերաբերյալ դիտարկմանը Ղումաշյանը այսպես արձագանքեց․ «Գիտեք, մեզ համար մեր հայ ազգը, մեր հայրենակիցները բացարձակ արժեք են, և մենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա շատ անկանոն և զոհերով լի կլինի: Այդ իսկ պատճառով մենք այդ քայլին չենք գնում, մնում ենք օրենքի շրջանակներում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment