Սերժ Պապյանը՝ միջազգային կարգի սպորտի վարպետ

Քիք-բոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբի սան Սերժ Պապյանը (գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արա Սարգսյան, մարզիչ ՀՀ քիք-բոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյան) արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Պատանի մարզիկի կոչումը հաստատող վկայականը հանձնել է Հայաստանի քիք-բոքսինգի նախագահ Գառնիկ Հայրապետյանը՝ Ս. Պապյանին և նրա մարզիչներին մաղթելով նոր հաջողություններ:

Այս նվաճմանը շնորհալի մարզիկը հասել է վերջին ժամանակներս ցուցաբերած բարձր արդյունքների համար: Մասնավորապես, 2024 թ. Բուդապեշտում կայացած քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունում մինչև 32 կգ քաշային կարգում Սերժ Պապյանը քիք-լայթ մարզաձևում հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նույն հաջողությունը նա կրկնեց մարզաձևի Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն:

«Սյունյաց երկիր» թերթը շնորհավորում է Սերժ Պապյանին և նրա մարզիչներին, բարձր կոչման առթիվ և մաղթում մարզական նոր հաջողություններ, հույս ունենալով, որ առաջիկայում ևս պատանի մարզիկը բարձր կպահի Հայաստանի Հանրապետության և Սյունիքի մարզի պատիվը:

Վահրամ Օրբելյան

 

Leave a comment