Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կոնստանտինովկա բնակավայրում 3-րդ և 8-րդ բանակների, ինչպես նաև 3-րդ բանակային կորպուսի գրոհային խմբերը շարունակում են հարձակողական գործողությունները և ոչնչացնում քաղաքի հարավարևմտյան հատվածում շրջափակված ուկրաինական ստորաբաժանումները։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ վերջին մեկ օրվա ընթացքում Կոնստանտինովկայում վերահսկողության տակ է վերցվել 117 շինություն։ Նշվում է նաև, որ ուկրաինական բանակը կորցրել է մինչև 90 զինծառայող, երեք զրահամեքենա և 20 պիկապ։
Հաղորդագրության համաձայն՝ «Հարավ» զորախմբի առաջխաղացումը Կոնստանտինովկայում Կիևին ստիպել է սկսել Կրամատորսկ և Դրուժկովկա քաղաքների հիմնական ձեռնարկությունների, կազմակերպությունների և դրանց աշխատակիցների տարհանումը դեպի Ուկրաինայի արևմտյան շրջաններ։