Կատալոնական «Բարսելոնայի» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն նշանակվել է Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
43-ամյա կոտդիվուարցի մասնագետը երեք տարվա պայմանագիր է կնքել Սլովակիայի չեմպիոնի հետ։
Յայա Տուրեն առաջին անգամ է աշխատելու որպես գլխավոր մարզիչ։ Նախկինում նա աշխատել է անգլիական «Տոտենհեմի» ակադեմիայում ու բելգիական «Ստանդարտի» և Սաուդյան Արաբիայի հավաքականի մարզչական շտաբերում։
Հիշեցնենք, որ «Սլովանում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը։