ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում՝ Վաշինգտոն նահանգի Յակիմա շրջանում, ռազմական ինքնաթիռ է կործանվել։

Ինչպես հայտնում է Fox News-ը, օդաչուն հասցրել է կատապուլտացվել և տեղափոխվել է հիվանդանոց։ Ավիավթարի պատճառները դեռևս չեն հրապարակվել։

Ինքնաթիռը կործանումից հետո բռնկվել է։ Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող Ռիմրոք լճի շրջանից փրկարարները տարհանել են հանգստացողներին։

 

Leave a comment