«Turkish Airlines»-ը պլանավորում է չվերթներ մեկնարկել Ստամբուլի և Երևանի միջև

«Turkish Airlines» ավիաընկերությունը պլանավորում է Ստամբուլի և Երևանի միջև չվերթներ մեկնարկել 2026 թվականի մարտի 11-ից


ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «Turkish Airlines» ավիաընկերությունը պլանավորում է Ստամբուլի և Երևանի միջև չվերթներ մեկնարկել 2026 թվականի մարտի 11-ից: Այս մասին նշվել է ավիաընկերության ներկայացուցիչների և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հանդիպման ընթացքում։


Ինչպես հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է նախատեսվող Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթերը, դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև առաջիկայում նոր ուղղություններով չվերթերի իրականացման հնարավորությունները։

Leave a comment