53 տարի անց «Նյու Յորքը» դարձել է NBA-ի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նյու Յորք Նիքսը» տևական ընդմիջումից հետո նվաճել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոնի կոչումը։

Եզրափակիչի 5-րդ խաղում «Նիքսը» մրցակցի խաղահրապարակում 94:90 հաշվով հաղթել է «Սան Անտոնիո Սփյորսին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4։1։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Նյու Յորքի» ամերիկացի խաղարկող պաշտպան Ջեյլեն Բրանսոնը, որը վաստակել է 45 միավոր, գրանցել 3 ռեբաունդ ու 3 ասիստ։ Բրանսոնը նաև ստացել է եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակը։

«Նյու Յորքը» պատմության մեջ երրորդ անգամ է դարձել NBA-ի չեմպիոն։ Նախորդ անգամ «Նիքսը» տիտղոսը նվաճել էր 1973 թվականին՝ եզրափակիչում հաղթելով «Լոս Անջելես Լեյքերսին»։



Leave a comment