Նոր ճնշումներ են սպասվում, ընդդիմադիր վերնախավին գլխատելու է Փաշինյանը, պատգամավորներին տանի իր թիմ

Ընտրությունները բռնաճնշումների ներքո են անցել, հավաքական ընդդիմությունը չմիավորվեց, դրա համար Փաշինյանը կարողացավ նրանց կոտրել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հիմա Փաշինյանին պետք է 3/5-րդ ունենալ, դրա համար նա ամեն ինչ անելու է, նոր ճնշումներ են սպասվում, ընդդիմադիր վերնախավին գլխատելու է, պատգամավորներին տանի իր կողմ, եթե վստահ չեք, որ նման բան չի լինի, մանդատները մի՛ վերցրեք։ Եթե «Ուժեղ Հայաստանը» վստահ է, որ նման պրոցես տեղի չի ունենա, պետք է վերցնեն մանդատները, այդ 44 տոկոսը հզոր ուժ է, էական ազդեցություն կունենա քաղաքական պրոցեսներում»,- մեկնաբանեց Աղազարյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment