https://arm.sputniknews.ru/20260613/zaramjal-vampir-emin-misht-tarm-arjun-e-petq-dudchaky-hajastani-masin-103463480.html
«Զառամյալ վամպիր» ԵՄ–ին միշտ «թարմ արյուն» է պետք․ Դուդչակը` Հայաստանի մասին
«Զառամյալ վամպիր» ԵՄ–ին միշտ «թարմ արյուն» է պետք․ Դուդչակը` Հայաստանի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետ և տնտեսագետ Ալեքսանդր Դուդչակը համոզված է՝ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ թշնամաբար չի վարվի, բայց իր վզին նստած քարշ չի տա դեպի ԵՄ` ապահովելով… 13.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-13T19:00+0400
2026-06-13T19:00+0400
2026-06-13T19:00+0400
հայաստան
ռուսաստան
եվրամիություն
տնտեսություն
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103378206_0:0:1501:844_1920x0_80_0_0_22f0a64548ec256274fe67fcbb1e793f.jpg.webp
Եվրամիության ճանապարհը տանում է դեպի անվերջությունԱրևմտյան ժողովրդավարության «ոգու և տառի» մասին խոսելու իմաստ այլևս չկա։ Sputnik Արմենիայի «Իրականում» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց քաղաքագետ և տնտեսագետ Ալեքսանդր Դուդչակը։Հիմա՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, քաղաքագետի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ վարք չի դրսևորի, քանի որ դա չի բխում նրա շահերից` թեկուզ վիճակագրությունից ու թվերից ելնելով։«Չէ՞ որ հայկական գյուղմթերքի 88%-ը գնում է ռուսական սպառողական շուկա։ Փորձիր բանջարեղենի, մրգերի, հատապտուղների նման ծավալ առաջարկել Եվրամիությանը։ Այդ սպառողական շուկայում նույնիսկ Բուլղարիան իր պղպեղներով ունի վաճառքի աղետալի քիչ ծավալներ»,– նշեց Դուդչակը։Նրա խոսքով` Փաշինյանն ամեն ինչ կանի դանդաղ և աստիճանաբար:«Իսկ Եվրոպա տանող ճանապարհը, որի մասին այդքան շատ է խոսվում, պարզապես ճանապարհ է դեպի անվերջություն՝ նման տակառի շուրջբոլորը պտտվելուն կամ, ավելի ճիշտ, ցանկապատի երկայնքով այնքան գնալուն, մինչև ճանապարհը ավարտվի, իսկ հետո` դեպի աջ», – բացատրեց տնտեսագետը։Միաժամանակ նա կարծում է, որ Փաշինյանն իր թիմով Հայաստանը կտանի դեպի Եվրոպա, հակառուսական քաղաքականություն կվարի հենց Ռուսաստանի հաշվին, և ցանկացած հարմար առիթի դեպքում կասեն, թե իբր Ռուսաստանն է իրեն անբարյացակամ պահում։ Դուդչակի խոսքով՝ իրականում Ռուսաստանը երբեք թշնամաբար չի վարվի Հայաստանի նկատմամբ։«Բայց Ռուսաստանն էլ Հայաստանին իր վզին նստած քարշ չի տա դեպի ԵՄ` ապահովելով եկամուտներ, որոնք բխում են ԵԱՏՄ անդամակցությունից»», – ասաց Դուդչակը։Ամեն ինչ նախկինի պես չի կարող մնալ, երբ փոխվում է տնտեսություն վարելու սկզբունքըՓորձագետը նաև հատուկ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանի ՀՆԱ-ի 14%-ը Ռուսաստանում ապրող հայերի դրամական փոխանցումներն են տարեկան կտրվածքով` նշելով, որ դա շատ ավելին է, քան Հայաստանում ցանկացած օտարերկրյա՝ արևմտյան ներդրումները։Դուդչակի կարծիքով՝ հենց դրա համար է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը մինչև ամենավերջին պահը ձգտելու պահպանել ԵԱՏՄ անդամակցությունը, թեև իրավիճակը մշտապես կվատթարանա։«Եվրոպացիներն արդեն խոսում են այն մասին, որ հայերը պետք է փակեն իրենց ատոմակայանը և անցնեն կա՛մ արևմտյան արտադրության փոքր ԱԷԿ-ների, կա՛մ էլ արևային էներգիայի հաշվին ապահովեն սպառվող ամբողջ էլեկտրականությունը։ Բայց այս ամենը նախագծեր ու հեքիաթներ են», – վստահեցրեց փորձագետը։Ինչ վերաբերում է այս ամենի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքին, ապա քաղաքագետ-տնտեսագետ Դուդչակն ընդգծեց` Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը միշտ է դրական ու բարյացակամ եղել: Այլ բան է, որ ժամանակին Ռուսաստանը բաց թողեց որոշակի հնարավորություններ։ Օրինակ` երբ անցյալ տարվա սկզբին ընդունվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը։Հիշեցնենք` հունիսի 10-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանի համար անընդունելի է Երևանի սպառողական մոտեցումը ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրության հարցում, երբ ՀՀ–ն հույս ունի միաժամանակ օգտվել եվրասիական ինտեգրման առավելություններից և պատրաստվել ԵՄ անդամակցությանը։Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ իր հերթին հայտարարել էր, որ եթե Հայաստանը սկսի տեխնիկական կանոնակարգերը փոխել ըստ եվրոպական պահանջների, ապա դա որոշակի ռիսկեր կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103378206_163:0:1288:844_1920x0_80_0_0_2bf0c8df482ef87790f5442908b3e71e.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
հայաստան, ռուսաստան, եվրամիություն, տնտեսություն, հեղինակներ, видео
հայաստան, ռուսաստան, եվրամիություն, տնտեսություն, հեղինակներ, видео
Քաղաքագետ և տնտեսագետ Ալեքսանդր Դուդչակը համոզված է՝ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ թշնամաբար չի վարվի, բայց իր վզին նստած քարշ չի տա դեպի ԵՄ` ապահովելով եկամուտներ, որոնք բխում են ԵԱՏՄ անդամակցությունից։
Եվրամիության ճանապարհը տանում է դեպի անվերջություն
«Թե ինչ է «արևմտյան ժողովրդավարությունը», տեսանք ոչ միայն հետխորհրդային տարածքի երկրների, այլև այսպես կոչված «սպասարկու-պետությունների» օրինակով, որոնք հայտարարելով դեպի Եվրոպա ընթանալու և եվրոպական արժեքների մասին՝ իրականում, ի դեմս սեփական ղեկավարության, պարզապես համաձայն են, որ տրվեն մանիպուլյացիաների և թույլ տան, որ իրենց ներքաշեն անընդհատ թարմ արյան կարիք ունեցող «զառամյալ վամպիր» Եվրամիությանը բնական ռեսուրսներ մատակարարողների «խմբակ»»,– ասաց նա։
Հիմա՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, քաղաքագետի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ վարք չի դրսևորի, քանի որ դա չի բխում նրա շահերից` թեկուզ վիճակագրությունից ու թվերից ելնելով։
«Չէ՞ որ հայկական գյուղմթերքի 88%-ը գնում է ռուսական սպառողական շուկա։ Փորձիր բանջարեղենի, մրգերի, հատապտուղների նման ծավալ առաջարկել Եվրամիությանը։ Այդ սպառողական շուկայում նույնիսկ Բուլղարիան իր պղպեղներով ունի վաճառքի աղետալի քիչ ծավալներ»,– նշեց Դուդչակը։
Նրա խոսքով` Փաշինյանն ամեն ինչ կանի դանդաղ և աստիճանաբար:
«Իսկ Եվրոպա տանող ճանապարհը, որի մասին այդքան շատ է խոսվում, պարզապես ճանապարհ է դեպի անվերջություն՝ նման տակառի շուրջբոլորը պտտվելուն կամ, ավելի ճիշտ, ցանկապատի երկայնքով այնքան գնալուն, մինչև ճանապարհը ավարտվի, իսկ հետո` դեպի աջ», – բացատրեց տնտեսագետը։
Միաժամանակ նա կարծում է, որ Փաշինյանն իր թիմով Հայաստանը կտանի դեպի Եվրոպա, հակառուսական քաղաքականություն կվարի հենց Ռուսաստանի հաշվին, և ցանկացած հարմար առիթի դեպքում կասեն, թե իբր Ռուսաստանն է իրեն անբարյացակամ պահում։ Դուդչակի խոսքով՝ իրականում Ռուսաստանը երբեք թշնամաբար չի վարվի Հայաստանի նկատմամբ։
«Բայց Ռուսաստանն էլ Հայաստանին իր վզին նստած քարշ չի տա դեպի ԵՄ` ապահովելով եկամուտներ, որոնք բխում են ԵԱՏՄ անդամակցությունից»», – ասաց Դուդչակը։
Ամեն ինչ նախկինի պես չի կարող մնալ, երբ փոխվում է տնտեսություն վարելու սկզբունքը
Փորձագետը նաև հատուկ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանի ՀՆԱ-ի 14%-ը Ռուսաստանում ապրող հայերի դրամական փոխանցումներն են տարեկան կտրվածքով` նշելով, որ դա շատ ավելին է, քան Հայաստանում ցանկացած օտարերկրյա՝ արևմտյան ներդրումները։
«Փորձում են համոզել, որ Ռուսաստանից կախվածություն կա, – ասաց փորձագետը։ – Ի՞նչ կախվածություն է դա: Նորմալ աշխատանք է, ընդ որում՝ երկուստեք շահավետ։ Հիշում ենք, չէ՞՝ ներմուծման 40%-ը Ռուսաստանից է, արտահանման 36%-ը Ռուսաստան է գնում»։
Դուդչակի կարծիքով՝ հենց դրա համար է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը մինչև ամենավերջին պահը ձգտելու պահպանել ԵԱՏՄ անդամակցությունը, թեև իրավիճակը մշտապես կվատթարանա։
«Եվրոպացիներն արդեն խոսում են այն մասին, որ հայերը պետք է փակեն իրենց ատոմակայանը և անցնեն կա՛մ արևմտյան արտադրության փոքր ԱԷԿ-ների, կա՛մ էլ արևային էներգիայի հաշվին ապահովեն սպառվող ամբողջ էլեկտրականությունը։ Բայց այս ամենը նախագծեր ու հեքիաթներ են», – վստահեցրեց փորձագետը։
Ինչ վերաբերում է այս ամենի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքին, ապա քաղաքագետ-տնտեսագետ Դուդչակն ընդգծեց` Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը միշտ է դրական ու բարյացակամ եղել: Այլ բան է, որ ժամանակին Ռուսաստանը բաց թողեց որոշակի հնարավորություններ։ Օրինակ` երբ անցյալ տարվա սկզբին ընդունվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը։
«Ըստ երևույթին, դեռ այն ժամանակ էր պետք բացատրել այս ամենը, խոսել և՛ գազի գների, և՛ մնացած ամեն ինչի մասին, հատկապես` ինչ կարելի է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով։ Դե, ուշացել են, իհարկե։ Իսկ հիմա՞։ Հիմա նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն են խոսում, որ նույն գազի գները չեն փոխվի, որ տնտեսության մեջ ամեն ինչ նախկինի պես կմնա։ Բայց չի մնա, – վստահ է փորձագետը։- Չի կարող ոչինչ չփոխվել, եթե տնտեսության վարման բուն սկզբունքը սկսի փոխվել»։