Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի նախարարությունը հրապարակել է Չբացահայտված թռչող օբյեկտների մասին արխիվային տվյալների երրորդ խմբաքանակը։
Սպիտակ տունը, Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը, Էներգետիկայի նախարարությունը, ՀԴԲ-ն, ՆԱՍԱ-ն և այլ գործակալություններ ներգրավված են նախկինում գաղտնիացված տվյալների հրապարակման մեջ։
Հրապարակված փաստաթղթերի թվում է Կենտրոնական հետախուզական վարչության՝ 1956 թվականի զեկույցը։ Այն պարունակում է հունգարական ծագումով ամերիկացի քաղաքացու վկայություն։ Նա պատմում է, որ իր զարմուհին, որը բնակվել է Բուդապեշտում, 1955 թվականի նոյեմբերին իրեն նամակ է ուղարկել, որում նկարագրվել են չբացահայտված թռչող օբյեկտներ։ «Այսպես կոչված թռչող ափսեները շաբաթներ շարունակ մարդկանց լարվածության մեջ են պահել… Վստահ եմ, որ դուք արդեն կարդացել եք այս մասին թերթերում. այս օբյեկտների արագությունը գնահատվել է ժամում 12,000 կիլոմետր», – նշված է նամակում։
Փաստաթղթում նաև ներառված է Բուդապեշտից Մոսկվա երթուղու վրա եղած օբյեկտների գծանկար։
Փետրվարին Դոնալդ Թրամփը հրամայել է հրապարակել ՉԹՕ-ների մասին ֆայլերը՝ վկայակոչելով այս հարցի նկատմամբ «հսկայական հետաքրքրությունը»։ Մայիսի 8-ին և 22-ին Պենտագոնը փաստաթղթերի առաջին երկու խմբաքանակներն էր տեղադրել հատուկ կայքում։