https://arm.sputniknews.ru/20260613/ukrainaji-zu-n-hardzakvel-e-zapvorvozhiei-aek-i-transpvortajin-artadramasi-vra-103478304.html
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասի վրա
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասի վրա
Sputnik Արմենիա
Կրկնակի հարձակումների բարձր վտանգը պահպանվում է։ 13.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-13T18:33+0400
2026-06-13T18:33+0400
2026-06-13T18:33+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
զապորոժիե
ատոմակայան
էներգոդար
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_0:84:1600:984_1920x0_80_0_0_65ee50477c5ef9ae500f80835be71bc1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասին. վնասվել են մեքենաներ և լիցքավորման կայաններ։ Այս մասին հայտնել են կայանից։Կրկնակի հարձակումների բարձր վտանգը պահպանվում է։ Տուժածների մասին չի հաղորդվում։Հունիսի 11-ին հաղորդվել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին էներգամատակարարումը, և գործարկվել են պահուստային դիզելային գեներատորները։ Անվտանգության համակարգերի աշխատանքում խախտումներ չեն արձանագրվել, իսկ տարածքում ռադիոակտիվ ֆոնը չի գերազանցել սահմանված նորմերը։Զապորոժիեի ԱԷԿ-ը պարբերաբար ենթարկվում է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածներին։ «Ռոսատոմ» պետական կորպորացիան, կայանի օբյեկտների և Էներգոդար քաղաքի վրա չդադարող հարձակումների պատճառով, բազմիցս զգուշացրել է միջազգային հանրությանը իրավիճակի վտանգավորության մասին։ ՄԱԳԱՏԵ-ն նույնպես պարբերաբար հայտարարում է, որ ԶԱԷԿ-ին հարվածները վտանգում են միջուկային անվտանգության սկզբունքները։
զապորոժիե
էներգոդար
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b9febcb331cdd4fdbd764a93eab50e95.jpg.webp
զապորոժիե, ատոմակայան, էներգոդար, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան
զապորոժիե, ատոմակայան, էներգոդար, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան
Կրկնակի հարձակումների բարձր վտանգը պահպանվում է։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասին. վնասվել են մեքենաներ և լիցքավորման կայաններ։ Այս մասին հայտնել են կայանից։
«Հարվածների հետևանքով վնասվել է երեք ավտոմեքենա, որոնցից երկուսն ամբողջությամբ ոչնչացել են հրդեհից։ Վնասվել են նաև վառելիքի լիցքավորման սյուները և արտադրամասի շենքի ապակիները»,-ասվում է կայանի հաղորդագրության մեջ։
Կրկնակի հարձակումների բարձր վտանգը պահպանվում է։ Տուժածների մասին չի հաղորդվում։
Հունիսի 11-ին հաղորդվել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին էներգամատակարարումը, և գործարկվել են պահուստային դիզելային գեներատորները։ Անվտանգության համակարգերի աշխատանքում խախտումներ չեն արձանագրվել, իսկ տարածքում ռադիոակտիվ ֆոնը չի գերազանցել սահմանված նորմերը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը պարբերաբար ենթարկվում է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածներին։ «Ռոսատոմ» պետական կորպորացիան, կայանի օբյեկտների և Էներգոդար քաղաքի վրա չդադարող հարձակումների պատճառով, բազմիցս զգուշացրել է միջազգային հանրությանը իրավիճակի վտանգավորության մասին։ ՄԱԳԱՏԵ-ն նույնպես պարբերաբար հայտարարում է, որ ԶԱԷԿ-ին հարվածները վտանգում են միջուկային անվտանգության սկզբունքները։