Հնդկաստանի ԶՈՒ տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 5 զինծառայող
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Ան-32 ռազմատրանսպորտային ինքնաթիռը շաբաթ օրը երկրի արևելքում կործանվել է, ավիաաղետի հետևանքով զոհվել են անձնակազմի հինգ անդամները, հայտնում է Ինտերֆաքս-ը՝ հղում անելով Hindustan Times-ին։
Վթարը տեղի է ունեցել Ասամ նահանգի Ջորհատ ավիաբազայում։ Ան-32-ը կործանվել է վայրէջքի պահին և մասնատվել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։
Հրամանատարությունը կարգադրել է հետաքննություն սկսել աղետի պատճառները պարզելու համար, տեղեկացնում է պարբերականը։