https://arm.sputniknews.ru/20260613/ttic-hetvo-tsirann-e-artahanman-vtangi-tak-armashi-bnakichnery-spasum-en-pataskhani-103476872.html
Թթից հետո ծիրանն է արտահանման վտանգի տակ. Արմաշի բնակիչները սպասում են պատասխանի
Թթից հետո ծիրանն է արտահանման վտանգի տակ. Արմաշի բնակիչները սպասում են պատասխանի
Sputnik Արմենիա
Գյուղացիները պատմում են, որ եղել են դեպքեր, երբ արտահանման մեկնած մեքենաները վերադարձել են, իսկ բերքը ստիպված են եղել գործարան հանձնել ինքնարժեքից ցածր գնով։ 13.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-13T17:24+0400
2026-06-13T17:24+0400
2026-06-13T17:24+0400
թութ
ծիրան
արտահանում
գյուղ
ռուսաստան
հհ նախագահ սերժ սարգսյանի այցը ռուսաստան
արմավիրի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/2355/31/23553152_0:0:1600:901_1920x0_80_0_0_a660eb4de286becbea77f0e26a3adf6b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի Արմաշ համայնքում թթի բերքն այս տարի ոչ թե եկամուտ, այլ խնդիր է դարձել։ Տեղացիների խոսքով՝ շուկայի սահմանափակ հնարավորությունների և արտահանման դժվարությունների պատճառով տոննաներով բերքը մնում է, և շատ դեպքերում՝ հենց ծառերի տակ։ Արարատի մարզի Արմաշ համայնքի բնակիչները Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ չեն կարողանում արտահանել թթի և ծիրանի բերքը, սակայն առայժմ կհետաձգեն նախատեսված բողոքի ակցիաները` սպասելով մարզային ու համայնքային իշխանությունների պատասխանին։Գյուղացիների խոսքով՝ տարիներ շարունակ իրենց հիմնական շուկան եղել է Ռուսաստանը. օրական կարողացել են հավաքել 25–30 տոննա թութ և գրեթե ամբողջ ծավալն արտահանել ՌԴ։ Այս տարի, սակայն, իրավիճակը կտրուկ փոխվել է։«Թութն արդեն տոննաներով թողել ենք ծառերի տակ, սառնարանների մեջ էլ ունենք հիմա։ Չգիտենք՝ ինչ ենք անելու բերքը»,– ասաց մեր զրուցակիցը։Նրա խոսքով՝ խնդիրը միայն թթին չի վերաբերում։ Այժմ նույն անորոշության առաջ են նաև ծիրանի բերքի հարցում։«Հիմա արդեն ծիրանի հերթն է։ Չենք կարողանում արտահանել»,– նշեց նա։Գյուղացիներից մեկը, որը սեզոնին նաև արտահանմամբ է զբաղվում, պատմեց, որ եղել են դեպքեր, երբ բարձված մեքենաները սահմանից վերադարձել են, իսկ բերքը ստիպված են եղել գործարան հանձնել ինքնարժեքից ցածր գնով։«Երեք ծիրան կարող են»․ Կարապետյանը հեգնանքով պատասխանեց արտահանումը փոխարինելու հարցին«Հետ բերած ապրանքը 300 դրամով տարել, հանձնել ենք գործարան, բայց գյուղացուց այդ ապրանքն առել ենք ավելի թանկ»,– դժգոհեց Արմաշի բնակիչը։Համայնքային իշխանությունները, նրա խոսքով, տարբեր լուծումներ են առաջարկում, այդ թվում՝ եվրոպական շուկաներ դուրս գալու տարբերակը։ Գյուղացիները, սակայն, վստահ չեն, որ տարիներով ձևավորված արտահանման ուղղությունը հնարավոր կլինի կարճ ժամանակում փոխարինել։«Եվրոպայի շուկաներում ծանոթներ չունենք, որ այնտեղ արտահանենք։ Այսքան ժամանակ ՌԴ ենք արտահանել ու ներքին շուկա, բայց ամենաշատը՝ ՌԴ»,– ընդգծեց նա։Արմաշում վստահեցնում են՝ ստեղծված իրավիճակը հարվածել է Արմաշի ու հարակից գյուղերի 700 տնտեսությունների։Հիշեցնենք` հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։Մինչ այդ` մայիսի 22–ից, Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
արմավիրի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2355/31/23553152_176:0:1600:1068_1920x0_80_0_0_d4426188a46eee6e1acb51f875872894.jpg.webp
թութ, ծիրան, արտահանում, գյուղ, ռուսաստան, հհ նախագահ սերժ սարգսյանի այցը ռուսաստան, արմավիրի մարզ
թութ, ծիրան, արտահանում, գյուղ, ռուսաստան, հհ նախագահ սերժ սարգսյանի այցը ռուսաստան, արմավիրի մարզ
Գյուղացիները պատմում են, որ եղել են դեպքեր, երբ արտահանման մեկնած մեքենաները վերադարձել են, իսկ բերքը ստիպված են եղել գործարան հանձնել ինքնարժեքից ցածր գնով։
Արարատի մարզի Արմաշ համայնքի բնակիչները Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ չեն կարողանում արտահանել թթի և ծիրանի բերքը, սակայն առայժմ կհետաձգեն նախատեսված բողոքի ակցիաները` սպասելով մարզային ու համայնքային իշխանությունների պատասխանին։
«Մենք այս պահին ուզում ենք հասկանալ՝ ինչ պետք է անենք մեր բերքի հետ։ Թող իրենք ասեն՝ ինչ պետք է անենք։ Մենք ուզում ենք ամբողջ բերքն իրացնել»,– ասաց Արմաշի բնակիչներից Ավիկը։
Գյուղացիների խոսքով՝ տարիներ շարունակ իրենց հիմնական շուկան եղել է Ռուսաստանը. օրական կարողացել են հավաքել 25–30 տոննա թութ և գրեթե ամբողջ ծավալն արտահանել ՌԴ։ Այս տարի, սակայն, իրավիճակը կտրուկ փոխվել է։
«Թութն արդեն տոննաներով թողել ենք ծառերի տակ, սառնարանների մեջ էլ ունենք հիմա։ Չգիտենք՝ ինչ ենք անելու բերքը»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն թթին չի վերաբերում։ Այժմ նույն անորոշության առաջ են նաև ծիրանի բերքի հարցում։
«Հիմա արդեն ծիրանի հերթն է։ Չենք կարողանում արտահանել»,– նշեց նա։
Գյուղացիներից մեկը, որը սեզոնին նաև արտահանմամբ է զբաղվում, պատմեց, որ եղել են դեպքեր, երբ բարձված մեքենաները սահմանից վերադարձել են, իսկ բերքը ստիպված են եղել գործարան հանձնել ինքնարժեքից ցածր գնով։
«Հետ բերած ապրանքը 300 դրամով տարել, հանձնել ենք գործարան, բայց գյուղացուց այդ ապրանքն առել ենք ավելի թանկ»,– դժգոհեց Արմաշի բնակիչը։
Համայնքային իշխանությունները, նրա խոսքով, տարբեր լուծումներ են առաջարկում, այդ թվում՝ եվրոպական շուկաներ դուրս գալու տարբերակը։ Գյուղացիները, սակայն, վստահ չեն, որ տարիներով ձևավորված արտահանման ուղղությունը հնարավոր կլինի կարճ ժամանակում փոխարինել։
«Եվրոպայի շուկաներում ծանոթներ չունենք, որ այնտեղ արտահանենք։ Այսքան ժամանակ ՌԴ ենք արտահանել ու ներքին շուկա, բայց ամենաշատը՝ ՌԴ»,– ընդգծեց նա։
Արմաշում վստահեցնում են՝ ստեղծված իրավիճակը հարվածել է Արմաշի ու հարակից գյուղերի 700 տնտեսությունների։