Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին


Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին՝ նախապես կոչ անելով տարհանել այդ հատվածում 20 շրջանի բնակիչներին: Հարվածներ են հասցվել այդ թվում Էն Նաբաթիայի մոտակայքում գտնվող գյուղերին։


Ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը հայտարարել էր, որ բնակչությունը պետք է անհապաղ դուրս գա Լիբանանի և Իսրայելի սահմանային հատվածից:  


Լիբանանն ու Իսրայելն ապրիլին հրադադար են հաստատել: Նշվում է, որ Լիբանանի բանակը չի մասնակցել Իսրայելի հետ հակամարտությանը, ռազմական գործողությունները վարել է «Հըզբոլլահ» շարժումը, որը զինադադարի մասին պայմանավորվածությունների մասնակից չէ։ Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են հարվածների փոխանակումը։

Դիտումների քանակ10

Leave a comment