Հայ շախմատիստը դարձել է սահմանափակ հնարավորություններով անձանց աշխարհի փոխչեմպիոն

Բաժանորդագրվել

Հայ շախմատիստը երկրորդն է դարձել լրացուցիչ ցուցանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է սահմանափակ հնարավորություններով անձանց շախմատի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր՝ առաջին տեղը կիսելով լեհ Մարցին Մոլենդայի հետ:

Հայ շախմատիստը երկրորդն է դարձել լրացուցիչ ցուցանիշներով։

Հայ շախմատիստը դարձել է սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի առաջնության հաղթող

Անցկացրած ինը տուրերում Սարգիսը տարել է 6 հաղթանակ և 3 խաղ ավարտել է ոչ-ոքի՝ ամբողջ մրցաշարն անցնելով առանց պարտությունների:

Նշենք, որ սահմանափակ հնարավորություններով անձանց շախմատի աշխարհի 25-րդ անհատական առաջնությունը մեկնարկել էր հունիսի 2-ին Ալիկանտեում և ավարտվել է հունիսի 12-ին:

Leave a comment