Թենիսի Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստությունը հունիսի 16-20-ը Ծաղկաձորում կայանալիք Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբի հանդիպումներին։
Վահե Ավետիսյանի գլխավորած թիմը տարվա կարևորագույն մրցաշարին ընդառաջ վերջին մարզումներն է անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում։
Դևիսի գավաթում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Անդորրայի, Ալբանիայի, Սան Մարինոյի, Իսլանդիայի ու Մալթայի հավաքակաները։ Մրցաշարի վիճակահանությունը կկայանա հունիսի 15-ին, բացման արարողությունն ու մրցաշարի մեկնարկը՝ հունիսի 16-ին։