Թրամփը հայտարարել է, որ իր հրահանգով Վենեսուելայում սպանվել է Tren de Aragua–ի առաջնորդը

https://arm.sputniknews.ru/20260613/trampy-hajtararel-e-vor-ir-hrahangvov-venesuelajum-spanvel-e-tren-de-araguai-arajnvordy-103473255.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_106:0:1439:1000_1920x0_80_0_0_407d0a43ea4a738bc677fe85d2c25adc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, վենեսուելա, թմրամիջոցներ, թմրանյութ, թմրամոլություն, սպանություն

դոնալդ թրամփ, վենեսուելա, թմրամիջոցներ, թմրանյութ, թմրամոլություն, սպանություն

Բաժանորդագրվել

Tren de Aragua-ն համարվում է Վենեսուելայի խոշորագույն հանցավոր խմբավորումը և ամենախոշորներից մեկը Լատինական Ամերիկայում։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վենեսուելական Tren de Aragua նարկոկարտելի առաջնորդի սպանության մասին։

Իր Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր հրահանգով ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը հարված է հասցրել այն տանը, որտեղ գտնվում էր խմբավորման առաջնորդ Նինյո Գերերոն։

«Այս և մյուս կարտելները,– գրել է ԱՄՆ նախագահը,– երկար ժամանակ պատերազմ են վարում մեր քաղաքացիների դեմ»։

Նրա խոսքով՝ Նինյո Գերերոյի դեմ գործողությունը մանրակրկիտ համակարգվել է «Վենեսուելայում ԱՄՆ–ի ընկերների» հետ։

«Արդյունքում Tren de Aragua-ի ահաբեկիչներն այլևս հուսալի ապաստան չունեն ո՛չ Վենեսուելայում, ո՛չ էլ որևէ այլ վայրում, և մենք կգտնենք այդ ստոր մարդասպաններին ու նարկոբարոններին, որտեղ էլ որ նրանք լինեն, և կուղարկենք նրանց դժոխքի խորքերը, որտեղ էլ նրանց տեղն է»,-գրել է Թրամփը։

«Վենեսուելայում գաղտնի զենք է կիրառվել, որը շարքից հանել է անգամ մարդկանց»․ Թրամփ

Tren de Aragua-ն համարվում է Վենեսուելայի խոշորագույն հանցավոր խմբավորումը և ամենախոշորներից մեկը Լատինական Ամերիկայում։

Դրա հետ համագործակցությունը Վենեսուելայի՝ ԱՄՆ զորքերի կողմից 2026 թվականի հունվարի 3-ին առևանգնված նախագահ Նիկոլաս Մադուրոյին առաջադրված մեղադրանքի կետերից մեկն է։

Leave a comment