ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ստացել է փաստական տվյալներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից բնակավայրերում ընտրողներին ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք և կատարվել են վարութային գործողություններ։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։