Ուժեղ կայծակի հետևանքով երեկվանից հոսաքազրկված է Արագածոտնի մարզի 11 բնակավայր

Վթարը տեղի է ունեցել հունիսի 12–ին՝ ժամը 18:16–ին, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերը։

«Այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00–ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները»,– նշել են ՀԷՑ–ից։

Ընկերությունից տեղեկացրել են, որ աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում։

Leave a comment