Գազի ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը հունիսի 9-ից հասանելի է

2026 թվականի մայիս ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության վերաբերյալ սահմանված տեղեկատվությունը 2026 թվականի հունիսի 9-ից տեղադրված է  լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։

 

Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության` բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում  տեղադրելուց  հետո 7 օրվա ընթացքում:

Գազպրոմ Արմենիա

 

Leave a comment