ԵԱՀԿ ամբողջ օրակարգն ուկրաինացվել է. Սերգեյ Լավրով

Բաժանորդագրվել

Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է այն գործողությունները, որոնք կարող են օգնել կառույցին պահպանել իր նշանակությունը։

ԵԱՀԿ ամբողջ օրակարգն ուկրաինացվել է, բայց ոչ ոք իրավունք չունի ԵԱՀԿ տարածքում հավակնել գերիշխանության։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Շվեյցարիայի արտգործնախարար Իգնասիո Կասիսի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցություններից հետո:

«Մենք ավելի լայն համատեքստում խոսեցինք, թե ինչ կարելի էր անել, որպեսզի ԵԱՀԿ-ն այնուամենայնիվ պահպաներ իր նշանակությունն ու ինքն իրեն։ Մենք մեր գործընկերներին մանրամասն պատմեցինք Ռուսաստանի նախագահի` եվրասիական մեծ գործընկերություն ձևավորելու նախաձեռնության մասին, որը կարող է դառնալ եվրասիական անվտանգության ճարտարապետության նյութական հիմքը», – ասել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդհանուր առմամբ Լավրովը Կասիսի և Սինիրլիօղլուի հետ բանակցություններն անվանել է «անկեղծ»՝ նշելով, որ գործընկերները հասկանում են, թե ինչ ճգնաժամում է գտնվում ԵԱՀԿ-ն:

ԵՄ շատ երկրներ դժգոհ են Գերմանիայի` բոլորին կրկին իրեն ենթարկելու ցանկությունից. Լավրով

Leave a comment