Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակցության համար ԱՄՆ ժամանած Անգլիայի հավաքականին թալանել են Կանզաս Սիթիում, հաղորդում է The Sun-ը։

Բրիտանական թիմի ֆուրգոնից գողացել են մարզագույք։ Գողացված իրերի թվում եղել են Հարի Քեյնի ու Ջուդ Բելինգեմի խաղակոշիկները։ Բացի այդ, գողացել են թիմի բոլոր մարզումային գնդակները՝ բացի մեկից։

Կանզաս Սիթիի ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել միջադեպի առնչությամբ և հայտնել, որ սկսել է հետաքննություն։ Ձերբակալվել է երկու կասկածյալ։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ԱԱ-2026-ում Անգլիայի հավաքականն առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 17-ին՝ մրցելով Խորվաթիայի հավաքականի հետ։

Leave a comment