Հրապարակվել են 637 ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքները. ՀՀ ԿԸՀ

ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքները։


ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքները։


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղեկատվություն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո 637 ընտրատեղամասերի արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ։


ԿԸՀ տվյալների համաձայն՝ վերահաշվարկից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայների քանակն ավելացել է 1148-ով և կազմել 727 820։


«Ուժեղ Հայաստան» դաշինքի արդյունքն աճել է 508 ձայնով՝ հասնելով 340 088-ի։


«Հայաստան» դաշինքի ձայների քանակն ավելացել է 217-ով և հասել 145 113-ի։


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (որն, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, չէր հաղթահարել 4%-ի անցողիկ շեմը) հավելյալ ստացել է 147 ձայն՝ հասնելով 58 378 ձայնի։


ԿԸՀ-ից հայտնել են նաև, որ անճշտությունների գումարային չափն ավելացել է 230-ով և կազմել 1509, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է 859-ով՝ դառնալով 16 238։


Հունիսի 7-ի ընտրություններին գործող 2005 ընտրատեղամասերից 637-ում վերահաշվարկն իրականացվել է քաղաքական ուժերի դիմումների հիման վրա։


ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի հունիսի 14-ին։


Ավելի վաղ՝ հունիսի 12-ին, ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել քվեարկության արդյունքները երեք ընտրատեղամասերում՝ N 10/51, N 35/65 և N 12/13:


Ընտրությունների մասին

ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:

Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր հունիսի 12–ին դիմել է ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և վերանայել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայները։


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ սկսել է խորհրդակցություններ քաաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։


 


 

Leave a comment