ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսել

Եվրամիության երկրները համաձայնություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան X-ի միկրոբլոգում։

«Ինչպես Եվրախորհրդարանը վաղուց է կոչ անում, անդամ պետությունները կանաչ լույս են վառել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի համար»,-նշել է նա՝ նկատելով, որ դա տեղի է ունենում Ռուսաստանի ագրեսիային, սպառնալիքներին և ահաբեկմանը հակազդելու ֆոնին։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Leave a comment