ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները։ Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։
«Ռեֆորմիստների կուսակցություն»՝ 1456 ձայն, նվազել է 11-ով։
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ 21 477 ձայն, նվազել է 244-ով։
«Ուժեղ Հայաստան» դաշինք («Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» կուսակցություններ)՝ 340 088 ձայն, ավելացել է 508-ով։
Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 30 807 ձայն, նվազել է 117-ով։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 25 624 ձայն, նվազել է 21-ով։
«Միասնության թևեր» կուսակցություն՝ 33 644 ձայն, նվազել է 56-ով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58 378 ձայն, ավելացել է 147-ով։
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն՝ 5485 ձայն, ավելացել է 5-ով։
«Քոչարի ազգային վերածնունդ և Ազգի զարթոնք» կուսակցություն՝ 1984 ձայն, ավելացել է 1-ով։
Հայ ազգային կոնգրես կուսակցություն՝ 3206 ձայն, նվազել է 47-ով։
«Հանրապետություն» կուսակցություն՝ 15 835 ձայն, ավելացել է 8-ով։
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ 2679 ձայն, մնացել է անփոփոխ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 5284 ձայն, նվազել է 14-ով։
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն՝ 26 567 ձայն, նվազել է 819-ով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 727 820 ձայն, ավելացել է 1148-ով։
«Հայաստան» կուսակցությունների դաշինք (ՀՅԴ և «Առաջ» աջակենտրոն կուսակցություն)՝ 145 113 ձայն, ավելացել է 217-ով։
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն՝ 6750 ձայն, ավելացել է 18-ով։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7258 ձայն, ավելացել է 55-ով։
Անճշտությունների գումարային չափը 1279-ից աճել է մինչև 1509։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 17 097-ից նվազել է 859-ով։