Ալեն Ղեւոնդյանին հրապարակումներ անելն արգելվել է

Քաղաքականություն

Ալեն Ղեւոնդյանին հրապարակումներ անելն արգելվել է

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը:

Դատարանը քիչ առաջ հրապարակել էր նրա խափանման միջոցի որոշումը։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Հիշեցնենք’ Ալեն Ղեւոնդյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Leave a comment