Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը, ով բարձրաձայնել էր Կիրանցում ընտրությունների իրական պատկերը, ազատվում է աշխատանքից։
Նա բացահայտել էր, որ Կիրանցում քվեարկության արդյունքը ստացել են որ կիրանցեցիների (զինվորականների, Կիրանցում գրանցված անծանոթ անձանց) քվեարկության շնորհիվ։
Գոհարը ստիպված է լքել աշխատանքը սեփական դիմումի համաձայն, քանի որ հրաժարվել է ջնջել այդ գրառումը։
«Քանի օր ա կարդում եմ, որ չկա գոնե մեկ պետական աշխատող, որը կունենա ընդդիմադիր հայացքներ ու հրապարակայնորեն կխոսի։ Ոնց չկա՞, բա ես ինչ էի՞։
Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։
Հիմնական պատճառը էն փոստս էր, որը հրաժարվել եմ ջնջել։
Դե ինչպես նաեւ սահմանազատում-սահմանագծումը հրաշք չհամարելը եւ ասելը այն, ինչ մտածում եմ, ոչ թե այն, ինչ ցանկանում են լսել։
Վերջապես այլեւս ստիպված չեմ լինի բացատրել մարդկանց, որ նորմալ ա լինել պետական աշխատող եւ չլինել իշխանությունների համակիրը։
Եվ մինչեւ գա ազատման հրամանս, փնտրում եմ աշխատանք։ Կրթությունս, ԵՊՀ ԻՄ , պատմություն, բակալավր։ Ցանկացած նոր բան կարող եմ սովորել շատ կարճ ժամանակահատվածում, բացի լեզուներից․ դա իմ թույլ կողմն ա։ (Էնդ ֆայնըլի… աուը թվելվ փոյնթս գոու թու… ԱԱԱԼԲԵՅՆԻԱԱԱԱԱ! ( Անգլերենս եվրատեսիլյան մակարդակ))
Պարտադիր պայման՝ ինձ չպետք ա ասեն, թե ինչ խոսամ, ինչ մտածեմ»։