Խնդիրը նաև բուհական վարչակազմի քար լռությունն է. ԵՊՀ դոցենտը՝ բռնաճնշումների մասին

ԵՊՀ դոցենտ Միքայել Մալխասյանը գրում է.

«Բուհական համակարգում խնդիրը ոչ միայն կոլեգաների և ուսանողության մեծ մասի անտարբերությունն է պրոֆեսորադասախոսական կազմից որևէ անձի կալանավորման պարագայում, այլև վարչակազմի քար լռությունը, երբ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտմամբ անազատության մեջ են պահում հիմնական աշխատողին։

Այդտեղից էլ բխում է կոլեգաների լռությունը։ Երեկ Խաչիկ Գալստյան, այսօր` Ալեն Ղևոնդյան, իսկ վաղը… որևէ մեկն ապահովագրված չէ։

Եվ խոսքը միայն անազատության մասին չէ, որովհետև չպետք է մոռանալ «ծրագրային կրճատումների» ու «ստորաբաժանումների լուծարման» անվան տակ աշխատանքից ազատված անձանց»»։

Հիշեցնենք՝ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու մեղադրանքով։

Leave a comment