Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել. խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Բաժանորդագրվել

Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։ Այս մասին հայտնում է Ղևոնդյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Տ.Վ.-ի (ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյան. խմբ․) և Ա.Ղ.-ի (քաղաքագետ Ալեն Ղևոնդյան. խմբ․) նկատմամբ։

«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի: Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը»,–գրել է Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում։

Leave a comment