Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում

https://arm.sputniknews.ru/20260612/gagik-khachatrjani-vordu-nkatmamb-khapanman-mijvoc-yntrvel-e-kalanqy-hajtararvel-hetakhuzum-103464079.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103463912_133:0:825:519_1920x0_80_0_0_ccc51534be58e4b1dd7e4c4c703b7dfb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ խաչատրյան, որդի, կալանք, հետախուզում

գագիկ խաչատրյան, որդի, կալանք, հետախուզում

Բաժանորդագրվել

Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մակագրվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մակագրվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։

Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ Քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի, ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձի՝ Հարություն Թադևոսյանի նկատմամբ։

ՔԿ-ից հայտնել էին, որ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվեց

Leave a comment