Կոտայքի մարզում 45-ամյա վարորդը «UAZ»-ով Գեղաշեն բնակավայրի սարում կողաշրջվել է․ նրա մարմինը փրկարարները գտել են ավտոմեքենայից դուրս

Կոտայքի մարզում 45-ամյա վարորդը «UAZ»-ով Գեղաշեն բնակավայրի սարում կողաշրջվել է․ նրա մարմինը փրկարարները գտել են ավտոմեքենայից դուրս

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոբուսով Գեղաշեն բնակավայրի Սարամիջյան  կոչվող տարածքում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1-ին ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, ովքեր վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Արմեն Վարդանյանն ու Ջուլետա Առուշանյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Տիգրան Պողոսյանի և բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, բաժնի պետի տեղակալներ Աշոտ Մելքումյանի, Սերգեյ Ավագյանի և Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից։

Leave a comment