Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը փակվեց

Բաժանորդագրվել

Ալբերտ Առստամյանը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելը ներկայացրել էր որպես քաղաքական դժգոհության արտահայտում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի գործով բողոքը։ Տեղեկությունը հայտնում է «Ա1+»–ը։
Թե՛ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանը արդարացման վճիռ էին կայացրել Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար խուլիգանության մեջ մեղադրվող տարեց Ալբերտ Առստամյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դատախազությունը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան` չընդունելով արդարացման դատավճիռը։
Հիշեցնենք` Ալբերտ Առստամյանը 2024թ․ օգոստոսի 23-ին Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելը ներկայացրել էր որպես քաղաքական դժգոհության արտահայտում։

Leave a comment