Փոխըմբռնման հուշագիրը մոտ է համաձայնեցմանը. Արաղչի

Բաժանորդագրվել

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԶԼՄ-ները պետք է զերծ մնան փաստաթղթի բովանդակության վերաբերյալ շահարկումներից:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իրան–ԱՄՆ հուշագիրն առավել քան երբևէ մոտ է համաձայնեցմանը: Այս մասին X-ում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մինչ դրա վերջնական հաստատումը ԶԼՄ-ները պետք է զերծ մնան բովանդակության վերաբերյալ շահարկումներից», – գրել է Արաղչին։

Նրա խոսքով՝ Իրանի պատասխանատու և թափանցիկ մոտեցում է որգեդրել, և փաստաթղթի բովանդակությունը կհրապարակվի սահմանված կարգով:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է։ Որոշ ժամանակ անց իրանական լրատվամիջոցները հրապարակեցին ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը։
Դրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հրապարակված կարգավորման հուշագրի տեքստը իրականության հետ ոչ մի կապ չունի։

Leave a comment