Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչի շուրջ:Ներկայացվել են քաղաքացիության հիմնախնդիրների շրջանակն ու նախանշվող վերափոխումները, զեկուցվել են իրականացված վերլուծությունների արդյունքներն ու միտումները: Անդրադարձ է կատարվել իրավական շրջանակի, գործընթացների և գործիքակազմի հետ կապված հարցերին: Մանրամասներ են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի կայացմանն ու արժևորմանն ուղղված միջոցառումների ու քայլերի վերաբերյալ:Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել քաղաքացիության ինստիտուտի վերանայմանն ուղղված լուծումների վերաբերյալ, ներկայացրել առաջարկություններ:Վարչապետ Փաշինյանը կարևորել է քաղաքացիության ինստիտուտի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն ու պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Leave a comment