Ինչո՞ւ Նարեկ Կարապետյանին թույլ չեն տվել հատել սահմանը

Քաղաքականություն

Ինչո՞ւ Նարեկ Կարապետյանին թույլ չեն տվել հատել սահմանը

  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ցանկացել է հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, սակայն սահմանապահները նրան դա թույլ չեն տվել:

   Տեսանյութում Նարեկ Կարապետյանը պատմել է, որ սահմանապահ ծառայություններն իրեն տեղեկացրել են, որ իր այցելությունը Վերին Լարս արգելված է, եւ սահմանափակում են դրել։ 

   «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում  տեղյակ չեն, թե ինչն է արգելքի պատճառը։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն «Ա1+»-ին հայտնեց, որ  իրենք այս ամենի հետ կապ չունեն։ 

Հիշեցնենք, որ անձի ազատ տեղաշարժը կարող է խոչընդոտվել կամ սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում եւ հիմնավորված պատճառներով․

Քրեական վարույթի շրջանակում՝ երբ անձը ձերբակալված է, կալանավորված է կամ նրա նկատմամբ կիրառվել է չհեռանալու մասին միջոց։

Դատարանի որոշմամբ՝ օրինակ՝ որոշակի տարածք մուտք գործելու կամ լքելու արգելք։

Արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում, երբ սահմանվում են տեղաշարժի հատուկ սահմանափակումներ։

Հանրային առողջության պաշտպանության նպատակով՝ օրինակ՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար կարանտինի կամ մեկուսացման դեպքում։

Սահմանային և միգրացիոն վերահսկողության շրջանակում՝ երբ անձը չունի անհրաժեշտ փաստաթղթեր կամ առկա են օրինական արգելքներ երկիր մուտք գործելու կամ այն լքելու համար։

Անվտանգության նկատառումներով՝ որոշ հատուկ պահպանվող կամ սահմանափակ գոտիներում։

 

 

 

 

 

Leave a comment