ՖԻՖԱ-ն ու Adidas-ը ներկայացրել են ԱԱ-2026-ի անհատական մրցանակները․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ու Adidas-ը ներկայացրել են 2026թ․ աշխարհի առաջնության անհատական մրցանակները։

Գերմանական ընկերությունը ցուցադրել է երեք մրցանակները՝ «Ոսկե գնդակը», «Ոսկե խաղակոշիկն» ու «Ոսկե ձեռնոցը»։

Լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակը» նախագծված է ԱԱ-2026-ի գնդակի՝ «Տրիոնդայի» ոճով։

«Ոսկե խաղակոշիկը» պատրաստված է Adidas Predator-ի ոճով։ Այն կհանձնվի լավագույն ռմբարկուին։

«Ոսկե ձեռնոցն» էլ կստանա մրցաշարի լավագույն դարպասապահը։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ԱԱ-2026-ը կավարտվի հուլիսի 19-ին։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական։

Leave a comment