Երրորդ փոխվարչապետի հաստիք ստեղծելու քննարկումներ չկան. վարչապետի խոսնակը հերքում է

ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու քննարկում այս պահին չկա։ Այս մասին Factor. am-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նշենք, որ այսօր նման տեղեկություն հայտնել էր news.am-ը։ Ըստ լրատվամիջոցի` նախատեսվում է ստեղծել փոխվարչապետի երրորդ պորտֆել` գյուղատնտեսության ոլորտը համակարգելու նպատակով։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը երեկ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինելու։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment