Առաջիկա ժամերի ընթացքում կդիտվեն հորդառատ անձրևներ, հնարավոր է նաև՝ կարկուտ, հայտնել է Լևոն Ազիզյանը
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է ՀՀ-ում սպասվող անձրևների մասին։
«Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ»,- Facebook-ի իր էջում գրել է նա։