Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացնում են վանդալիզմի հետքերը. տեսանյութ

https://arm.sputniknews.ru/20260612/gjumru-102rd-razmabazaji-zintsarajvoghnery-veracnum-en-vandalizmi-hetqery-tesanjut-103446393.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Գյումրիում վանդալիզմի ենթարկված «Մայր Հայաստան» հուշարձանի ոսկեգույն տառերը վերականգնում են ռուս զինվորականները

Sputnik Արմենիա

Գյումրիում վանդալիզմի ենթարկված «Մայր Հայաստան» հուշարձանի ոսկեգույն տառերը վերականգնում են ռուս զինվորականները

2026-06-12T16:41+0400

true

PT2M10S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103446195_161:0:1121:720_1920x0_80_0_0_b770ae8dfc7e365cf59ceb9a0ea70d79.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գյումրի, վանդալիզմ, տեսանյութ, տեսանյութեր, գյումրու 102–րդ ռազմաբազա, видео

գյումրի, վանդալիզմ, տեսանյութ, տեսանյութեր, գյումրու 102–րդ ռազմաբազա, видео

Բաժանորդագրվել

102-րդ ռազմակայանի վետերան զինծառայողների խորհրդի նախագահը վստահեցրեց` գյումրեցին չէր կարող նման բան իրեն թույլ տալ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները վերականգնվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց 102-րդ ռազմակայանի վետերան զինծառայողների խորհրդի նախագահ, ռազմակայանի քաղաքացիական ծառայող Աշոտ Կարապետյանը։
Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը կամ անձինք քաղաքի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրում պոկել են հերոս–քաղաքների անվանումների ոսկեգույն տառեր, որոնք ավելի ուշ հայտնաբերվել են աղբամանում։

Հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին մասնակցում են 102-րդ ռազմաբազայի և՛ զինծառայողները, և՛ քաղաքացիական անձնակազմը։

«Շատ վատ բան է եղել։ Այս հուշահամալիրում գտնվում են հուշաքարեր, որոնց վրա գրված են հերոս քաղաքների անունները։ Բոլոր տառերը պոկել և կոտրել են, այդ վիճակում թողել, գնացել։ Ռուս զինվորների ջանքերով մենք հիմա ուզում ենք դա վերականգնել»,– ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` տարբեր սերնդի գյումրեցիները շատ վրդովված են կատարվածի կապակցությամբ։ Կարապետյանն ընդգծեց` Գյումրին միշտ համարվել է հայ–ռուսական բարեկամությունը խորհրդանշող քաղաք, և գյումրեցին չէր կարող նման բան իրեն թույլ տալ։

Leave a comment