https://arm.sputniknews.ru/20260612/ukrainaji-zun-drvonnervov-11-harvats-e-hascrel-energvodari-varchakazmi-shenqin-103442921.html
Ուկրաինայի ԶՈւ–ն դրոններով 11 հարված է հասցրել Էներգոդարի վարչակազմի շենքին
Ուկրաինայի ԶՈւ–ն դրոններով 11 հարված է հասցրել Էներգոդարի վարչակազմի շենքին
Sputnik Արմենիա
Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել առևտրային կետերի գեներատորներին։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T15:17+0400
2026-06-12T15:17+0400
2026-06-12T15:20+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
էներգոդար
զապորոժիե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_0:84:1600:984_1920x0_80_0_0_65ee50477c5ef9ae500f80835be71bc1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ուկրաինական զորքերը դրոններով հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի արբանյակ-քաղաք էներգոդարի վարչակազմի շենքի վրա՝ հասցնելով 11 հարված: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։Նրա խոսքով` գիշերը ուկրաինական դրոնները հարվածներ են հասցրել առևտրային կետերի գեներատորներին։Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ՌԱՀ աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքինԶապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:
ուկրաինա
էներգոդար
զապորոժիե
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b9febcb331cdd4fdbd764a93eab50e95.jpg.webp
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, էներգոդար, զապորոժիե
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, էներգոդար, զապորոժիե
Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել առևտրային կետերի գեներատորներին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ուկրաինական զորքերը դրոններով հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի արբանյակ-քաղաք էներգոդարի վարչակազմի շենքի վրա՝ հասցնելով 11 հարված: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։
«Վարչակազմի շենքը հարձակման է ենթարկվում։ Արդեն 11 պայթյուն է եղել շենքում։ Տուժածներ չկան», – ասել է Պուխովը։
Նրա խոսքով` գիշերը ուկրաինական դրոնները հարվածներ են հասցրել առևտրային կետերի գեներատորներին։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: