https://arm.sputniknews.ru/20260612/shikahvoghi-argelvoci-vnasy-hnaravvor-klini-gnahatel-sahmanazatumic-hetvo-shm-nakharar-103434303.html
Շիկահողի արգելոցի վնասը հնարավոր կլինի գնահատել սահմանազատումից հետո․ ՇՄ նախարար
Շիկահողի արգելոցի վնասը հնարավոր կլինի գնահատել սահմանազատումից հետո․ ՇՄ նախարար
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով` փորձ է եղել երկու կողմից գնահատել վնասը, սակայն ներկա իրավիճակն ավելի խոր ուսումնասիրության հնարավորություն չի տալիս, և այդ հարցը առկախվել է։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T14:22+0400
2026-06-12T14:22+0400
2026-06-12T14:22+0400
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
շիկահող
անտառ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42463593_0:0:1600:901_1920x0_80_0_0_0c7cbf62d2ef3712396e2472ef8b5294.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզում գտնվող Շիկահողի արգելոցին հասցված վնասը հնարավոր կլինի գնահատել Ադրբեջանի հետ սահմանագծումից հետո։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիկահողի արգելոցում անտառային էկոհամակարգերին վնաս հասցնելու փաստի առթիվ քրեական վարույթ չի հարուցվել: Ընդ որում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խուսափում է «հատումներ» բառից՝ նախընտրելով իրավիճակը բնութագրել այսպես` «արգելոցի անտառային էկոհամակարգերը սահմանամերձ որոշ շրջաններում որոշակի վնասներ են կրել 2021 թվականի ռազմական հակամարտության հետևանքով»։Ըստ նրա` 44–օրյա պատերազմից, ինչպես նաև 2021–22 թվականներին Սյունիքի մարզում ռազմական սրացումից հետո վնաս է հասցվել էկոհամակարգին, ընդ որում՝ ոչ միայն անտառային գոտուն, այլև արգելոցի ամբողջ համալիրին։ Մաթևոսյանի խոսքով` փորձ է եղել երկու կողմից գնահատել վնասը, սակայն ներկա իրավիճակն ավելի խոր ուսումնասիրության հնարավորություն չի տալիս, և այդ հարցը առկախվել է։ Այդ ժամանակ, ըստ նրա, մեր գիտնականները հարևան երկրի ներկայացուցիչների հետ կկարողանան լինել տեղում և իրականում գնահատել իրավիճակը։Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի ուղղությամբ անմիջական հսկողության տակ են վերցրել ավելի քան 70 քառակուսի կիլոմետր տարածք։ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի օգոստոսին արված Sentinel-2 արբանյակային նկարների համեմատությամբ երևում են և՛ ինժեներական աշխատանքները, և՛ Ադրբեջանի ԶՈւ–ի դիրքերի ամրապնդումն այս տարածքում։
շիկահող
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42463593_143:0:1563:1065_1920x0_80_0_0_3634bd7a74252b9f2448b01d188437b1.jpg.webp
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), շիկահող, անտառ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), շիկահող, անտառ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Նախարարի խոսքով` փորձ է եղել երկու կողմից գնահատել վնասը, սակայն ներկա իրավիճակն ավելի խոր ուսումնասիրության հնարավորություն չի տալիս, և այդ հարցը առկախվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիկահողի արգելոցում անտառային էկոհամակարգերին վնաս հասցնելու փաստի առթիվ քրեական վարույթ չի հարուցվել: Ընդ որում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խուսափում է «հատումներ» բառից՝ նախընտրելով իրավիճակը բնութագրել այսպես` «արգելոցի անտառային էկոհամակարգերը սահմանամերձ որոշ շրջաններում որոշակի վնասներ են կրել 2021 թվականի ռազմական հակամարտության հետևանքով»։
Ըստ նրա` 44–օրյա պատերազմից, ինչպես նաև 2021–22 թվականներին Սյունիքի մարզում ռազմական սրացումից հետո վնաս է հասցվել էկոհամակարգին, ընդ որում՝ ոչ միայն անտառային գոտուն, այլև արգելոցի ամբողջ համալիրին։
Մաթևոսյանի խոսքով` փորձ է եղել երկու կողմից գնահատել վնասը, սակայն ներկա իրավիճակն ավելի խոր ուսումնասիրության հնարավորություն չի տալիս, և այդ հարցը առկախվել է։
«Երբ դե ֆակտո խաղաղությունը կամրագրվի դե յուրե և ամբողջությամբ կունենանք սահմանազատված սահմաններ մեր հարևան երկրների հետ, այդ ժամանակ, կարծում եմ, այն միջազգային հարթակներում, որտեղ ես հանդես եմ գալիս որպես COP նախագահ, այդ հնարավորությունը կօգտագործեմ, որպեսզի աշխատեմ գործընկերների հետ այդ հարցով` օրինակ անդրսահմանային հատվածներում համատեղ իրակացնելով բնապահպանական ծրագրեր»,– հայտարարեց նախարարը։
Այդ ժամանակ, ըստ նրա, մեր գիտնականները հարևան երկրի ներկայացուցիչների հետ կկարողանան լինել տեղում և իրականում գնահատել իրավիճակը։