«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, համանուն կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է, որ նրա այցը Վերին Լարս արգելված է։
Այս մասին ահազանգեց Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր պետք է լինեինք Վերին Լարսում և ներկայացնեինք, թե ինչ վիճակ է հայկական գյուղմթերք արտահոնղ բեռնատարների հետ կապված; «արմատ Մեդիա»-ի հետ համատեղ պրոեկտ է, որ ուղիղ եթերով պետք է ներկայացնեինքն մոտավորապես 15 կմ ձգվող հերթը, որ հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաները չեն կարողանում անցնել սահմանը»,-մանրամասներ ներկայացրեց Կարապետյանը։