Հասրակական գործիչ Նարեկ Մալյանը գրում է. «Վերջին 5 տարում իշխանափոխության միակ իրական գործիքը եղել և մնում է իմպիչմենտը: Սա վերջին 5 տարվա միակ քաղաքական առաջարկն է, որը ենթադրում է քաղաքական հանգուցալուծում: Ի տարբերություն աննպատակ ֆանարիկային երթերի իմպիչմենտը շատ կոնկրետ քաղաքական վերջաբան է նախատեսում:
Իմպիչմենտը ենթադրում է ընդդիմության պատասխանատվություն գործընթացի և դրա արդյունքի համար: Ընդդիմության մեծ մասը պատասխանատվությունից խուսափում է: Փոխարենը գերադասում է այնպիսի իմիտացիոն գործընթացներ, որոնց (կանխատեսելի) տապալման պատասխանատվությունը կարող է բարդել «ժողովրդի» վրա:
Հունիսի 9-ից շատ հաճախ եք լսելու «Ժողովուրդը ձայն չտվեց, դրա համար պարտվեցինք», «ժողովուրդը փողոց դուրս չեկավ», «չկարողացանք ժողովրդին բացատրել, որ նիկոլը չարիք է» ու նման այլ արտահայտություններ:
Նիկոլի ընդդիմությունը վաղուց իր օրակարգից հանել է իշխանափոխությունը, այն փոխարինելով քաղաքական արևի տակ տեղ զբաղեցնելու կատաղի պայքարով»։