https://arm.sputniknews.ru/20260612/mardik-vorvonq-manipulacnum-en-im-khvosqy-apush-en-serzh-sargsjan-103422758.html
Մարդիկ, որոնք մանիպուլացնում են իմ խոսքը, ապուշ են. Սերժ Սարգսյան
Մարդիկ, որոնք մանիպուլացնում են իմ խոսքը, ապուշ են. Սերժ Սարգսյան
Sputnik Արմենիա
Սարգսյանը վստահեցրեց, որ Փաշինյանի` 3–րդ ժամկետ ընտրվելու վերաբերյալ հարցը հնչել է ՀՀ Սահմանադրության փոփոխության համատեքստում, և իր պատասխանն էլ բխել է հենց… 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T13:51+0400
2026-06-12T13:51+0400
2026-06-12T13:51+0400
սերժ սարգսյան
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103180874_0:133:2560:1573_1920x0_80_0_0_bd97567831687cbed274fbf98fa63960.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը գտնում է, որ իր խոսքը Նիկոլ Փաշինյանի` 3–րդ ժամկետ ընտրվելու վերաբերյալ մանիպուլացրել, խեղաթյուրել են։ Այդ մասին այսօր նա ասաց Երևանի քաղաքային պանթեոնում լրագրողների հետ զրույցում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իր գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իրեն քննադատում էր 3–րդ ժամկետ ընտրվելու համար, բայց հիմա հենց ինքը դա արեց։ Սարգսյանը վստահեցրեց՝ ո՛չ ինքն է 3–րդ ժամկետ ընտրվել, ո՛չ էլ Փաշինյանը։ Իր դեպքում 2 անգամ նախագահ էր եղել և առաջին անգամ վարչապետ ընտրվել, իսկ Փաշինյանի դեպքում նախորդ երկու ընտրություններն արտահերթ էին։ Սարգսյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ դարձավ սոցցանցերում ու քաղաքական շրջանակներում. կարծիքներ հնչեցին, որ ՀՀ 3–րդ նախագահը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։Սարգսյանը վստահեցրեց, որ Փաշինյանի` 3–րդ ժամկետ ընտրվելու վերաբերյալ հարցը հնչել է ՀՀ Սահմանադրության փոփոխության համատեքստում, և իր պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103180874_143:0:2418:1706_1920x0_80_0_0_4ded0f9854f2460bd0d2b216bd160cb4.jpg.webp
սերժ սարգսյան, նիկոլ փաշինյան, հայաստան
սերժ սարգսյան, նիկոլ փաշինյան, հայաստան
Սարգսյանը վստահեցրեց, որ Փաշինյանի` 3–րդ ժամկետ ընտրվելու վերաբերյալ հարցը հնչել է ՀՀ Սահմանադրության փոփոխության համատեքստում, և իր պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իր գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Նիկոլ Փաշինյանն իրեն քննադատում էր 3–րդ ժամկետ ընտրվելու համար, բայց հիմա հենց ինքը դա արեց։ Սարգսյանը վստահեցրեց՝ ո՛չ ինքն է 3–րդ ժամկետ ընտրվել, ո՛չ էլ Փաշինյանը։ Իր դեպքում 2 անգամ նախագահ էր եղել և առաջին անգամ վարչապետ ընտրվել, իսկ Փաշինյանի դեպքում նախորդ երկու ընտրություններն արտահերթ էին։ Սարգսյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ դարձավ սոցցանցերում ու քաղաքական շրջանակներում. կարծիքներ հնչեցին, որ ՀՀ 3–րդ նախագահը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։
Սարգսյանը վստահեցրեց, որ Փաշինյանի` 3–րդ ժամկետ ընտրվելու վերաբերյալ հարցը հնչել է ՀՀ Սահմանադրության փոփոխության համատեքստում, և իր պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից։
«Երբ մարդիկ մանիպուլացնում են իմ խոսքը, կա՛մ չեն ըմբռնել կոնտեքստը, կա՛մ ապուշ են, քանի որ միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել Հայաստանի Հանրապետությունը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա, և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Իմ ասածը շատ պարզ է»,–ասաց Սերժ Սարգսյանը։