ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 12-ից գործարկել է Երևան- Ալմաթի-Երևան չվերթերը: Այս մասին տեղեկանում ենք Զվարթնոց օդանավակայանից։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Ավիատոմսերի համար՝ flyone.am
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
—00—ԼԱ