«Ռեպրեսիաների այս նոր ալիքի անոնսը տվեց Նիկոլ Փաշինյանը»․ ԲՀԿ խոսնակը` ԿԸՀ–ի որոշման մասին

https://arm.sputniknews.ru/20260612/kyhn-anmrunch-kerpvov-kjanqi-kvochec-pashinjani-cankutjuny-bhk-khvosnak-103414555.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103411889_0:0:1600:1200_1920x0_80_0_0_72d1f6a03b2f418fbba280f4073d05fe.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, խախտում, նիկոլ փաշինյան, իվետա տոնոյան, սուրեն սուրենյանց, գագիկ ծառուկյան

բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, խախտում, նիկոլ փաշինյան, իվետա տոնոյան, սուրեն սուրենյանց, գագիկ ծառուկյան

Բաժանորդագրվել

Սուրենյանցի խոսքով` այն, ինչ տեղի է ունենում, այլևս կապ չունի ընտրական գործընթացի հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2 անգամ ավելի չափով վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների քանակը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։

«Արդեն երեկ ուշ գիշերին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ թույլ չտալ ԲՀԿ-ին հաղթահարել շեմը»,- հայտարարեց Տոնոյանը։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։

ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանի խոսքով՝ թեպետ «Ընտրական օրենսգիրքը» ԿԸՀ-ին քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու լիազորություն ընձեռում է, բայց նույն օրենսգիրքը պահանջում է, որպեսզի տրվի գնահատական, թե արդյոք անվավեր ճանաչելու որոշումն ազդեցություն ունենալու՞ է ընտրությունների արդյունքների վրա։

«Երեկ ԿԸՀ-ն, որը դեռ չունի վերջնական տվյալները, անվավեր է ճանաչում ընտրությունների արդյունքները 2 ընտրատեղամասում՝ միաժամանակ չտալով գնահատական արդյունքների վրա ազդեցության հետ կապված»,- նշեց Վարդանյանը։

Նա հավելեց՝ օրենսգրքի 95-րդ հոդվածը պահանջում է, որ ԿԸՀ-ն նշանակի վերաքվեարկություն, եթե առկա է արդյունքների վրա ազդեցություն։
Օրենսգրքով նաև սահմանվում է՝ եթե վերաքվեարկության արդյունքները չեն վերացնում ուժերի նկատմամբ ազդեցությունը, ապա կարող է ԱԺ-ի անվավերության հետ կապված հարց առաջանալ։

«Ռեպրեսիաների այս նոր ալիքի անոնսը տվեց Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում` իր ամբարտավան ռեպլիկներով հայտարարություններով։ Հիշում եք նրա անտակտ ռեպլիկը Գագիկ Ծառուկյանի հասցեին, հետո նա հանդգցնեց 550 հազար ընտրողների վիրավորել, երբ խոսում էր ընտրակաշառքի գարշահոտությունն ԱԺ բերելու մասին։ Ըստ էության` նա սրանով անոնսավորում էր բռնությունների ու ռեպրեսիաների նոր փուլ»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը չի էլ գիտակցում, որ թիրախավորելով ընդդիմության առաջնորդներին՝ թիրախավորում է այն շուրջ 550 հազար քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը։ Վստահ է՝ այն, ինչ տեղի է ունենում, այլևս ընտրական գործընթացների հետ կապ չունի։ Հայաստանում ձևավորվում է ավազակապետություն, որտեղ համակարգի առաջին դեմքն ինքն է որոշում, թե որ քաղաքացին ընտրելու իրավունք ունի, որը՝ ոչ, որ կուսակցությունը պետք է ԱԺ անցնի, որը՝ ոչ։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

Leave a comment