«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի, դա իր համար կարմիր գիծ է:Այսինքն մարդը կասի «Արցախը Հայաստան է և վերջ» հետո այն կճանաչի Ադրբեջանի կազմում, իր տված նախընտրական խոստումների հակառակը կանի, կհրամայի զոհվածների ծնողներին Եռաբլուրում քաշքշել, կորտեժով հղի կնոջ վրաերթի կենթարկի ու կանգ չի առնի ու այսպես շարունակ, բայց ընտրություն չի կեղծի:
Իսկ իրականությունը` այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու դա իր համար նույքան օրգանիկ է, որքան ստելը»։