«Ընդհանուր առմամբ, մեր ծախսը եղել է 4 միլիարդ դրամի, և իրականացվել են և՛ միջին նորոգման աշխատանքներ, և՛ մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Նրա խոսքով՝ տարածված կարծիք կար, որ այն հատվածներում, որտեղ նորոգման աշխատանքներ իրականացվել են, որակով չեն եղել, և ձմեռվա սեզոնից հետո խնդիրներ են առաջացել, և նա վստահեցրել է, որ այն հատվածներում, որտեղ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է միջին նորոգման աշխատանքներ կամ փոսալցման աշխատանքներ, բոլոր այդ հատվածներում ճանապարհները մնացել են լավ որակի։
«Բազմաթիվ այլ հատվածներում՝ տարբեր պատճառներով, սկսած եղանակային պայմաններից, Երևանում ռեկորդներ են սահմանվել տեղումների առումով, որն էլ բերել է ճանապարհային հատվածների տարբեր խնդիրների»,- նշել է նա։