ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում քննչական գործողությունները՝ խուզարկությունը, կապված են լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթի հետ, որով անցնում է Անդրանիկ Թևանյանը: Այս մասին 24News-ին ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել են ԲՀԿ ցուցակում ընդգրկված, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկության, հայտնելով, որ ունեն դատարանի որոշում`գործողություններ իրականացնելու։
Մերի Մանուկյան
–00—ՅՄ